Ռուսաստանը խաղաղապահներ ուղարկեց, երբ Հայաստանի համար ծայրահեղ ծանր իրավիճակ էր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

քերի

Եվրասիայում հակամարտությունների կարգավորման գործով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քերի Քավանոնը «Ռիա Նովոստի» գործակալությանը հայտնել է, որ Ռուսաստանի միջնորդությամբ Ղարաբաղի շուրջ համաձայնությունն ունի շատ դրույթներ, որոնք մշակվել են Մինկսի խմբի շրջանակում և դուրս են գալիս կրակի դադարեցման սահմաններից՝ հիմք դնելով հակամարտության հնարավոր կարգավորման համար:

«Սա մարդասիրական զինադադար և կրակի դադարեցում չէ, որի ուղղությամբ նախկինում աշխատել էին Լավրովը և Պուտինը, Պուտինն ու Մակրոնը, Պոմպեոն, որն այս հարցի շուրջ քննարկումներ ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ ԱՄՆ կատարած այցի ընթացքում: Սա ավելի հեռուն է գնում: Սա խաղաղ կարգավորման հիմնական տարրերով կրակի դադարեցման ռեժիմ է: Այդ տարրերն իրականում վերջին 20 տարում քննարկվել են Մինսկի խմբում»,- ասել է Քավանոն:

Ըստ պաշտոնյայի՝ քաղաքական առումով Ռուսաստանը չի հեռվացել այն դիրքորոշումներից, որոնք աջակցում էին Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրները՝ Ֆրանսիան և ԱՄՆ-ն:

«Միակ բանը, որը տարբերվում է այս ամբողջ ընթացքում ռուսական խաղաղապահների տեղակայումն է»,- ասել է Քավանոն:

Նա նաև կարծիք է հայտնել, որ Ռուսաստանն ի սկզբանե կասկածներ ունեցել է, որ ռուս խաղաղապահներ են տարածաշրջան ուղարկվելու, սակայն այդ քայլն արել է, երբ Հայաստանի համար ծայրահեղ ծանր իրավիճակ է ստեղծվել:

--00—ԼՄ