Խնապատ գյուղի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ ականանետի 120 մմ-ոց 2 արկ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

նկար

Այսօր՝ մարտի 11-ին, ժամը 10:20-ի սահմաններում ադրբեջանական կողմը, նախնական տվյալներով ականանետի 120 մմ-ոց 2 արկ է արձակել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ, հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարությունը։

Տուժածներ չկան:

Իսկ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի հարակից ադրբեջանական դիրքերից այս պահին բարձրախոսներով գյուղը լքելու սպառնալիքներ են հնչում:

Ոստիկանության շրջանային բաժիններում նախապատրաստվում են նյութեր:

--00—ԼՄ