Ակնալիճ գյուղում հայտնաբերվել է ականանետի ական

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16,  24News

Ակնալիճ

Սեպտեմբերի 16-ին, ժամը 12։47-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ակնալիճ գյուղում հայտնաբերվել է զինամթերք, տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ խաղողի այգիներում հայտնաբերվել են 2 հատ 82 մմ-ոց կոռոզիայի ենթարկված առանց պայթուցիչի ականանետի ական և 1 հատ ականանետի ականի տանող սարք։

Հայտնաբերված զինամթերքը տեղափոխվել է ՀՀ ՊՆ N զորամասի զորավարժարան հետագա ոչնչացման նպատակով։

 --00—ՄՀ

Տեսանյութեր