Հաշվարկվել է 9.8 մլն ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

բնապահպանություն

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2022 թվականի փետրվարի 14-ից 25-ն ընկած ժամանակահատվածում կատարված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 53 դեպք, որից 46-ով հաշվարկվել է 9.889.653 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 14 դեպքով հաշվարկվել է 342.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 950.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 43 դեպքով հաշվարկվել է 9.687.008 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված 11 դեպքով հաշվարկվել է 342.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 800.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 202.645 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Ընդերքի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 1 դեպք:

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

Արձանագրվել է 6 դեպք: 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

Ստուգումների վերաբերյալ

Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 12 հանձնարարագիր, որից`

3-ը՝ արտադրություն,

3-ը՝ ձկնաբուծարան,

2-ը՝ հյուրանոցների եւ համանման բնակատեղերի տրամադրման

ծառայություններ,

2-ը՝ կենսապաշար։

1-ը՝ թափոնի տեղադրում, փոխադրում, վնասազերծում,

1-ը՝ ընդերքօգտագործում,

Նախկինում իրականացված 4 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 12 որոշում՝ 1.230.000 ՀՀ դրամի չափով, նաև հաշվարկվել շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 821.900 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 4 հանձնարարական։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 2 գործ (ընդհանուր՝ 195.000 ՀՀ դրամ)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 968.000 ՀՀ դրամ:

--00—ՄՀ