Մաթևոսյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի դեսպանին. Երկկողմ օրակարգային հարցեր են քննարկվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

 

տռռեգտեռգ

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։

Մաթեւոսյանը բարձր է գնահատել Լիտվայի հետ տարբեր ոլորտներում սերտ համագործակցության առկայությունը՝ միաժամանակ ընդգծել, որ չօգտագործված  զգալի ներուժ կա գրեթե բոլոր ուղղություններով։ Այդ համատեքստում, կարևորվել է ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում Լիտվայի հետ փոխգործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև առևտրատնտեսական համագործակցության հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, ինչպես նաև երկուստեք կարևորություն ունեցող այլ հարցերի։

--00--ՍԳ