Հայանիստ գյուղում այրվել է «Lada Priora» մակնիշի ավտոմեքենա, մոտ 2500 քմ խոտածածկույթ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

տռռեգտեռգ

Փետրվարի 25-ին՝ ժամը 15:52-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայանիստ գյուղի դպրոցի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 25-րդ փողոցի տներից մեկի հողատարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:40-ին, մարվել՝ 16:45-ին։ Այրվել են «Lada Priora» մակնիշի ավտոմեքենա, չշահագործվող ավտոմեքենայի թափք և մոտ 2500 քմ խոտածածկույթ:

--00--ԱՀ