Սևանի մակարդակն 1900.37 մետր է, ինչը 16 սմ-ով ցածր է 2021-ի փետրվարի 16-ի մակարդակից

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 16,  24 News

սևան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը փետրվարի 15-16-ը:

Նշենք, որ Սեւանա լճի մակարդակն այս պահի դրությամբ կազմել է 1900.37 մետր, ինչը 16 սմ-ով ցածր է 2021-ի փետրվարի 16-ի մակարդակից:

«Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։

Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ մեր պաշտոնական կայքում»,- ասված է հաղորդագրությունում:

--00—ՄՀ