Ռուս գեղասահորդ Կամիլա Վալիևայի դոպինգ թեստի պատասխանը դրական է եղել. հնարավոր է նրան հեռացնեն ՕԽ-ից

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 11,  24 News

գեղասահք

Ռուս գեղասահորդ Կամիլա Վալիևի դոպինգ-թեստի պատասխանը դրական է եղել, և հնարավոր է՝ նրան թույլ չտան մասնակցել Օլիմպիական խաղերի կանանց մենասահքին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հակադոպինգային միջազգային կազմակերպությունը առաջին պաշտոնական հայտարարությունն է արել ռուս գեղասահորդ Կամիլա Վալիևի դոպինգ թեստի հետ կապված: Դեկտեմբերին կայացած Ռուսասռանի առաջնության ժամանակ Վալիևայի տված թեստի պատասխան դրական է եղել: Նա օգտագործել է 2014 թվականից ի վեր արգելված տրիմետազիոնին, որը օգնում է կարգավորել սրտի աշխատանքը:

Ավելի վաղ` հայտնի դարձավ, որ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թիմը, որը գեղասահքի թիմային հաշվարկում նվաճել է Օլիմպիական խաղերի ոսկե մեդալները, դեռևս չի ստացել մեդալները: Պարգևատրության արարողությունը պետք է կայանար փետրվարի 8-ին, սակայն այն հետաձգվել է: Խնդիրը կապված է դոպինգ-թեստի պատասխանների հետ: Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն և Հակադոպինգային կազմակերպությունը դեռևս իրավական խնդիրներ ունեն: Դոպինգ-թեստը կապվում է գեղասահորդներից մեկի թեստի պատասխանի հետ, որը նա հանձնել էր մինչ Օլիմպիական խաղերը:

Փետրվարի 7-ին Պեկինում ընթացող 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի թիմային պայքարում որոշիչ եղան կանանց մենասահքի արդյունքները: Հավաքելով 178,92 միավոր՝ ռուսաստանցի Կամիլա Վալիևան գրավեց առաջին տեղը: Երկրորդը ճապոնիայից Կաորի Սակամոտոն է, երրորդը` Մադլեն Սկիզասը՝ Կանադայից: Թիմային հաշվարկում Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թիմը հավաքեց 74 միավոր և դարձավ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր: Ռուսները նման հաջողության ՕԽ-ում հասել էին նաև 2014 թվականի Սոչիի Խաղերում: Երկրորդ տեղում ԱՄՆ թիմն է, բրոնզին արժանացավ Ճապոնիան:

--00—ՄՀ