Սպորտում արգելված նյութերի՝ հայաստանյան դեպքերը խստագույնս կվերահսկվեն. նոր համաձայնագիր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

դոպինգ

Հայաստանի «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ի ու «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի միջև ստորագրվել է համաձայնագիր՝ ՅՈՒՆԵՍԿՕ- միջազգային հակադոպինգային կոնվենցիայի պահանջները պատշաճ կատարելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ  ֆեյսբուքյան էջը:

Համաձայնագիրը նախատեսում է խստագույնս վերահսկել սպորտում՝ արգելված նյութերի և մեթոդների նոր դեպքերի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում:

--00—ԼՄ