ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News
Տրանսպորտային միջոցների գրանցման (հաշվառման) կամ վարորդական իրավունքի վկայականի հետ կապված գործողությունների կատարման նպատակով https://roadpolice.am/ կայքում հերթագրման հայտի հաստատումը նախկինում SMS հաղորդագրության փոխարեն այսուհետ կտրամադրվի հեռախոսազանգի միջոցով:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը՝ հավելելով, որ հերթագրման ընթացակարգում այլ փոփոխություններ չեն կատարվել:
--00--ԱՀ