Շիրակի մարզպետարանը տեղեկություն չունի առաջիկայում գերիների նոր խմբի հայրենադարձման մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

Հասարակական

Առաջիկայում Բաքվից գերիների նոր խմբի հնարավոր վերադարձի մասին Շիրակի մարզպետարանը տեղեկություն չունի։ Այս մասին 24News-ին ասաց Շիրակի փոխմարզպետ Կարեն Մանուկյանի օգնական Մարիամ Պետրոսյանը։

«Մարզպետարանն այս պահին այդպիսի տեղեկություն չունի։ Որ լինի, կիմանաք, ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում», - նշեց փոխմարզպետի օգնականը։

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ հնարավոր է գերիների նոր խմբի հայրենադարձում։

--00--ԿԿ