Ինձ գժի տեղ չեմ դրել բանակցություններում, ինչպես արել է սեփական գավառամտությամբ հիացող կապիտուլյանտը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Սերժ Սարգսյանը ՀՀԿ 17-րդ համագումարին անդրադարձել է նաև Արցախյան պատերազմին ու այն հարցին, թե 2018-ին բանակցային ինչ ժառանգություն էր թողել նա գործող իշխանությանը՝ ընդգծելով, որ 10 տարիներ շարունակ մի գերագույն սկզբունքի հիման վրա է բանակցել, այն է՝ ոչ թե ինչ ենք մենք տալու, այլ ինչ ենք ստանալու:

«Թողել եմ բանակցային այնպիսի փաթեթ, որտեղ հայ ժողովրդի կենսական շահերը պաշտպանված էին, որտեղ Արցախի հայկական մնալը երաշխավորված էր, այն ընդունելի էր միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների համար:

Դիվանագիտական ճակատում մեր լեզուն երկար էր, մեր դիրքերն ամուր էին ոչ միայն բանակցային հմտությունների, այլև Արցախի խնդիրը խորությամբ պատկերացնելու, աշխարհի հզորների հետ ճիշտ աշխատանքի, նաև մեր փառապանծ բանակի շնորհիվ»,-ասել է նա, ապա հավելել. «Բանակցություններին ես ինձ գժի տեղ չեմ դրել, ինչպես անխոհեմաբար իր ներքին հանդպումների ժամանակ սեփական գավառամտությամբ հպարտանում էր կապիտուլյանտը, այլ գործընկերների հետ բանակցել եմ ազնվորեն և արժանապատվորեն»:

Սերժ Սարգսյանը նաև ընդգծել է, որ հնարավոր էր կանխել պատերազմը:

Մանրամասները՝ տեսանյութում: