Արտասահմանում պատվաստված անձինք կկարողանան ՌԴ-ում COVID-հավաստագրեր ստանալ ըստ հակամարմինների թեստի

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13,  24 News

կորոնավիրուս

 Այն ռուսաստանցիները, որոնք արտասահմանում պատվաստվել են օտարերկրյա պատվաստանյութերով կամ «Սպուտնիկ V»-ով, կկարողանան կես տարի գործողության ժամկետով ռուսաստանյան COVID-հավաստագրեր ստանալ հակամարմինների թեստ հանձնելուց հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան:

«Նրանք (արտասահմանում «Սպուտնիկ V»-ով պատվաստված ՌԴ քաղաքացիները), ժամանելով կամ գտնվելով այստեղ (Ռուսաստանում), կկարողանան հակամարմինների համապատասխան անալիզ հանձնել: Հակամարմինների առկայության դեպքում նրանց համապատասխան փաստաթուղթ կտրվի վեց ամիս ժամկետով»,-ասել Է Գոլիկովան՝ հանդես գալով դեկտեմբերի 13-ին ՌԴ Պետդումայում կայացած «Միասնական Ռուսաստան» խմբակցության նիստում: Նույն այդպիսի սխեմա Է նախատեսվում այն ռուսաստանցիների համար, որոնք արտասահմանում պատվաստվել են օտարերկրյա արտադրության պատվաստանյութերով, հավելել Է նա:

«Մեր քաղաքացիները, որոնք ստացել են օտարերկրյա պատվաստանյութեր, կարող են նաեւ հակամարմինների թեստ հանձնել, ստանալ կես տարվա գործողության ժամկետով հավաստագիր»,-նշել Է փոխվարչապետը

--00—ՄՀ