Ռուսներն ավելի հաճախ են գալիս Հայաստան` կորոնավիրուսի դեմ պատվաստման համար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

պատվաստում

Պատվաստումային տուրերի մեջ ընդգրկված ռուսների թվի մասին հստակ վիճակագրություն չկա, սակայն կարելի է արդեն պնդել, որ նրանց թիվը գերազանցում է 6000-ը: Այս մասին ՌԻԱ-Նովոստիի հետ զրույցում նշել է ՌԴ տուրօպերատորների ասոցիացիայի գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն: 

Սպուտնիկ-Արմենիան սեփական հետաքննությունն է անցկացրել և պարզել, որ պատվաստման շարժական կայաններում իրականում քիչ չէ այն զբոսաշրջիկների թիվը, որ Հայաստան են ժամանում հենց պատվաստման համար: Այսպիսով, մեծ խմբերով ՌԴ և Իրանի քաղաքացիներ են ժամանում, որ պատվաստվում են Moderna կամ AstraZeneca պատվաստանյութերով, որպեսզի ամանորյա հանգստի մեկնեն Եվրոպա:

 

ՀՀ տուրիզմի ֆեդերացիայի ղեկավար Մեխակ Ապրեսյանը վերահաստատել է, որ ռուսներն ավելի հաճախ են սկսել ՀՀ տուրեր ամրագրել` ԱՄՆ-ում կամ Եվրոպայում ընդունված պատվաստանյութով պատվաստվելու համար, քանի որ այնտեղ կարելի է մեկնել միայն պատվաստման սերտիֆիկատի առկայության դեպքում:

--00--ԱԹ