Խաղալիքները նախքան իրացումը պետք է ունենան սերտիֆիկատ և հայերեն մակնշում. ՇՎՏՄ հորդորը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

1

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն իրականացնում է ոչ պարենային ապրանքների, այդ թվում՝ խաղալիքների, անվտանգության պահպանման նկատմամբ վերահսկողության գործընթաց: Այս մասին տեղեկանում ենք տեսչական մարմնից:

«Համաձայն ՀՀ կառավարության և Եվրասիական տնտեսական միության կողմից հաստատված «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի՝ ՀՀ-ում արտադրվող կամ ՀՀ ներկրվող, շուկայահանվող և իրացվող տեխկանոնակարգման ենթակա ոչ պարենային արտադրանքները, տվյալ դեպքում խաղալիքները, նախքան շուկայահանումը և իրացումը պետք է ունենան սերտիֆիկատ և հայերեն մակնշում:

Հորդորում ենք այս բնագավառում գործունեություն ծավալող տնտեսվարողներին հետևել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին։ 

Անհրաժեշտ տեղեկատվությունն առավել մանրամասն հնարավոր է ստանալ՝ այցելելով՝ http://www.msib.am/laws.html կամ զանգահարելով՝ 010 23 56 00 թեժ գծի հեռախոսահամարով»,- ասված է տեսչական մարմնի Ֆեյսբուքի գրառման մեջ:

--00—ԼՄ