Անվտանգության գերժամանակակից համակարգեր՝ հուշարձանների տարածքներում. աշխատանքները սկսվել են

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

1_0

Երևան-Սևան մայրուղու վրա գտնվող «Արձագանք» (քանդակագործ՝ Խաչատուր Հակոբյան) և «Անվերջության ժապավեն» հուշարձանների տարածքում անվտանգային համակարգերի տեղադրման նախապատրաստական աշխատանքներն  արդեն սկսվել են: Այս մասին հայտնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:

«Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Երևան-Սևան մայրուղու վրա գտնվող «Արձագանք» (քանդակագործ՝ Խաչատուր Հակոբյան) և «Անվերջության ժապավեն» (քանդակագործ՝ Դավիթ Բեջանյան) քանդակները  պարբերաբար  վանդալիզմի էին ենթարկվում և հնարավոր իրավախախտումները կանխելու նպատակով  «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը որոշում էր կայացրել դրանց տարածքներում ներդնել անվտանգության գերժամանակակից համակարգեր։

Ուրախ ենք տեղեկացնել, որ անվտանգային համակարգերի տեղադրման նախապատրաստական աշխատանքներն  արդեն սկսվել են։

Նկարներում վերևից ներքև՝ «Արձագանք» (քանդակագործ՝ Խաչատուր Հակոբյան), «Անվերջության ժապավեն» (Դավիթ Բեջանյան)»,- հայտնում են ՊՈԱԿ-ից։

--00—ԼՄ