Ղարաբաղի հարցը ՌԴ-ի համար փակ չէ, հակառակ դեպքում այնտեղ խաղաղապահներ չէին լինի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Այն, ինչ տեղի ունեցավ 2020թ-ին, շատերի, այդ թվում՝ Ռուսաստանի համար շոկային էր։ Ռուս փորձագետները չէին կարող կանխատեսել հակամարտության այս փուլի այսպիսի արմատական ավարտ։ Այս մասին Սերոբ Օհանյանի «Позиция» հաղորդման եթերում ասել է ռուս քաղաքագետ Վլադիմիր Շապովալովը։ 

«Ակնհայտ էր, որ Ադրբեջանն ամրապնդվում էր ռազմաքաղաքական հարաբերություններում, ինչը չէր կարելի ասել Հայաստանի մասին։ Այդուհանդերձ, աշխարհաքաղաքական այսպիսի արագ բեկումն ինձ համար ևս շոկային էր»,-նշել է քաղաքագետը։

Նրա կարծիքով, կոնֆլիկտը լուծված չէ, ընդմիջում է հայտարարված, ընդ որում հիմա արդեն կա երկու իրականություն․ Լեռնային Ղարաբաղի պատմությունը և հայ-ադրբեջանական սահմանը։ 

«Ադրբեջանը համարում է, որ Ղարաբաղի հարցը փակված է, բայց Հայաստանում և Ռուսաստանում այդպես չեն կարծում։ Այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ռուս խաղաղապահներն են, նշանակում է, որ դա ամբողջովին Ադրբեջանի ինքնիշխան տարածքը չէ։ Խաղաղապահների ներկայությունը խոսում է այն մասին, որ այստեղ ռազմաքաղաքական գործընթացը չի ավարտվել»,-կարծում է Վլադիմիր Շապովալովը։

Մանրամասները՝ տեսանյութում։