ՔՊ-ի պաստառ այրող որոշ ուժեր հաշտ չեն, որ Վեդիում պարտվել են, արդար ընտրություն է եղել. Բաքոյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

«Արցախում ռուս խաղաղապահներն են տեղակայված, պետք է սահմանը հսկեին և տեղաշարժ թույլ չտային: Իհարկե, Պաշտպանության բանակը ևս պատասխանատվություն ունի, այդ երկու ուժերը պետք է բալանսավորվեն, բայց ռուսական կողմն է տեղակայված Արցախում, պետք է իրենց առաքելությունն իրականացնեն»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

Անդրադառնալով մարտի 27-ին Վեդիում կայացած ՏԻՄ ընտրություններին և ՔՊ թեկնածուի հաղթանակի հետ կապված հնչող մեղադրանքներին՝ պատգամավորը նշեց. «Եթե ինչ-որ ուժեր հաշտ չեն, որ Վեդիում ՔՊ-ն է հաղթել, գուցե պատճառն այն է, որ ՔՊ-ի պաստառներն էին այրում, կամ անասնագոմեր էին կառուցում, կամ խանութի պարտքեր էին մարում։ Վեդիի բնակիչների ընտրությունն արդար է, պետք է ընդդիմությունը հաշտվի իրականության հետ»,- ավելացրեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։