Վեդիում 43 տոկոս ձայն հավաքած ուժը իշխանություն չի ձևավորելու, հնարավոր է գնանք նոր ընտրությունների

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

«Վեդիում «Քաղաքացիական պայմանագիրը» չի պարտվել, «Հանրապետություն» կուսակցության հետ դաշինքով կարող է գնանք իշխանություն ձևավորելու: Վեդիում 43 տոկոս ձայն հավաքած ուժը իշխանություն չի ձևավորելու, հնարավոր է նաև՝ գնանք նոր ընտրությունների»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն՝ անդրադառնալով ՏԻՄ ընտրությունների արդյունքներին:

«ՏԻՄ ընտրություններում իշխանական լծակ չենք գործադրել, չենք էլ գործադրելու, ժողովուրդն ազատ է իր ընտրության մեջ: Իշխանությունը չի գնացել ճնշումների, բայց տարբեր տեղերում գործող համայնքապետերը սատարում էին նախկին իշխանության ներկայացուցիչներին»:

Մանրամասները՝ տեսանյութում։