Վահե Դավթյանը նշանակվել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Համբարձում

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթեվոսյանի որոշմամբ Վահե Դավթյանը նշանակվել է փոխվարչապետի գրասենյակի ղեկավար:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝

Վահե Դավթյանին 2021 թվականի դեկտեմբերի 10-ից նշանակել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակի ղեկավար»,-ասված է փոխվարչապետի որոշման մեջ։

Նշենք, որ Վահե Դավթյանն այսօր՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ազատվել էր Արմավիրի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:

--00--ԱԹ