Նախագահը ստորագրել է ԱԱԾ տնօրենին պաշտոնից ազատելու հրամանագիրը․նշանակվել է ԱԱԾ նոր տնօրեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News       

ԱԱԾ

ՀՀ վարչապետի առաջարկության հիմքով նախագահը ստորագրել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից Էդուարդ Մարտիրոսյանին ազատելու հրամանագիրը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Էդուարդ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից և արձակել ծառայությունից»,- ասված է հրամանագրում։

Նախագահի մեկ այլ հրամանագրով Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.
Արգիշտի ՔՅԱՐԱՄՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն»:   --0—ՄՀ