Նախագահը նոր ոստիկանապետ է նշանակել․ Արման Սարգսյանն ազատվել է պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News       

ոստիկանապետ

ՀՀ վարչապետի առաջարկության հիմքով նախագահը ստորագրել է ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի.
Արման ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:

Հանրապետության նախագահի մեկ այլ հրամանագրով Վահե Ղազարյանը նշանակվել է ոստիկանության պետի պաշտոնում․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի.
Վահե ՂԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ»:   --0—ՄՀ