Պուտինն Էրդողանին տեղեկացրել է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքների մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Պուտին Էրդողան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Երկու ղեկավարները քննարկել են իրավիճակը Լիբիայում, Սիրիայում, Ուկրաինայում, ինչպես նաև Հարավային Կովկասում: Կողմերը քննարկել են ՀՀ ու Ադրբեջանի միջև իրադարձությունների զարգացումը, ռուս-թուրքական հարաբերությունների առաջխաղացման հարցերը։

Պուտինն Էրդողանին տեղեկացրել է նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին։ Իր հերթին Թուրքիայի նախագահն, ընդգծելով Ռուսաստանի Դաշնության միջնորդական դերի կարևորությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, հանդես է եկել ջանքերի հետագա միավորման օգտին, այդ թվում` հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների ու կրակի դադարեցման վերահսկման ռուս-թուրքական կենտրոնի հնարավորությունների օգտագործմամբ:

--00--ԱԹ

Տեսանյութեր