Նոյեմբերի 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

Հասարակական

Հանրապետության տարածքում` նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-15-ը, 16-ի գիշերը, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հյուսիս-արևելյան 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում Նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Առաջիկա գիշերը Երեւանում կլինի -1+1, վաղը ցերեկը՝  +11+13։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝ 

Շիրակում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +5+10,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -3-7, ցերեկը՝ +6+9,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +8+10,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ +4+9, 

Լոռիում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +7+11, 

Տավուշում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +8+12,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ +5+8,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -3+1, ցերեկը՝ +9+11,

Արարատում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +10+13, 

Արմավիրում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +10+13, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +6+10,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +10+13,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +9+13,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ +5+8,

Արցախում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +9+13։

--0--ԿԿ