Տավուշի մարզում շչակներ են գործարկվելու

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11,  24 News

շչակ

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ին, Բերդ համայնքի Նավուր, իսկ ժամը 13։00-ին Չինչին բնակավայրերում գործարկվելու են ազդարարման շչակները:

Տավուշի մարզային փրկարարական վարչությունն անց է կացնելու «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանքներ։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ հորդորելով չանհանգստանալ։

--00—ՄՀ