Պետք է ապրել մինչև հոկտեմբերի 30-ը և միասին տոնել հաղթանակը․ Սաակաշվիլի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Աշխարհ

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, որը Ռուսթավիի թիվ 12 բանտում է, հերթական ուղերձն է տարածել։

Սաակաշվիլու ուղերձը կարդացել է նրա փաստաբանը՝ «Մթավարի արխի» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան։ 

«Հիմա ընտրություններ են, եւ ուշադրությունը պետք է հատկացվի դրան... Մենք պետք է փոխենք երկիրը տարբեր մեթոդներով, այդ թվում ամենագլխավորը՝  ձեռքից խլենք հաղթանակն ընտրություններում։ Ես, իմ կողմից, ամեն հնարավոր բան կանեմ, անգամ հացադուլի պայմաններում։ Պետք է ապրել մինչեւ հոկտեմբերի 30-ը եւ առանց ինձ համար ժամանակից շուտ սգալու, հավանաբար ավելի լավ է ձեռքները քշտել եւ միասին տոնել հաղթանակը»,- ասվում է Սաակաշվիլու ուղերձում։

--0--ԿԿ