Վարչապետ կդառնամ 2 տարով. Սաակաշվիլի

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Սաակաշվիլի

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որ նախօրեին հայտարարվեց որպես իր հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության «վարչապետի թեկնածու», տեսաուղերձով դիմել է հանրությանը: Այս մասին գրել է Aliq.ge-ն։

Նրա խոսքով՝ մտադրված է վարչապետ լինել ընդամենը 2 տարով, քանզի 2 տարին բավարար է երկիրը «ճահճից հանելու համար»:

«Պատրաստվում եմ իշխանության գալ բազում մադկանց խնդրանքով: Ես սա չեմ անում այն պատճառով, որ կարոտել եմ իշխանությունը: Չեմ կարոտել ու ուզում եմ նշել, որ վարչապետ պատրաստվում եմ լինել ընդամենը 2 տարով»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Նրա խոսքով՝ հոկտեմբերի 31-ը պարզապես ընտրությունների օր չէ, դա Վրաստանի՝ որպես երկրի, լինել-չլինելու ընտրության օր է:

Սաակաշվիլին ժողովրդից ևս մեկ անգամ ներողություն է խնդրել իր գործած սխալների համար ու ավելացրել, որ միայն ներողությունը քիչ է, հարկավոր է նաև հնարավորություն ունենալ շտկելու գործած սխալներն ու ավարտին հասցնել սկսած գործը։ 

-- 00—ՄՀ