Փաշինյանը բորբոքվեց. «Էլ ըտենց բաներ չլսեմ, կալանավորեք նրան, ով կեղծ պատվաստում ա անում»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Հայաստանում պատվաստման գործընթացի ակտիվություն ու մեծացման տենդենց ունենք, բայց դա բավարար չէ, քանի որ կան վնասարարությամբ զբաղված անձինք: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում զեկուցեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Պատվաստումները կանխում են հոսպիտալացման ծանր ընթացքները, հոսպիտալացման բեռն առողջապահական համակարգի վրա չի գոյանում»,- ասաց նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ կարող են հետ գնալ, տեսնել՝ ինչպիսին է այդ քարոզչությունը:

«Իրենց պետք ա՝ հնարավորինս շատ մարդ մահանա, որ ասեն՝ կառավարությունը չի կարողանում պայքարել կորոնավիրուսի դեմ: Վարչական լծակները գործադրեք, պետք ա պատվաստումը գնա առաջ: Ես ԱՆ-ից չեմ ուզում լսել բողոք, որ խանգարում են պատվաստման գործընթացը: Էսօր շարժում է ձևավորվում, ասում են՝ ինչի պիտի հարկատուները վճարեն հարկեր, որ մարդիկ չպատվաստվեն, այդ գումարը, որ հատկացվում է բուժմանը, կարող է այլ նպատակի ծառայել: Խնդիր եմ դրել, գնացեք, լուծեք, որևէ մեկից չբողոքեք: Պետական կառավարման համակարգում մարդ պիտի չլինի, որ պատվաստված չլինի»,- ասաց նա:

Փաշինյանը նաև ընդգծեց՝ այլևս պետք է կեղծ պատվաստումների մասին ահազանգ չլսի: Հարկ եղած դեպքում պետք է բոլոր լծակներն օգտագործվեն՝ ոստիկանության, դատախազության, «պատվաստանյութ փչացնող» բժիշկներին պետք է պատասխանատվության ենթարկեն:

--00--ԿԿ