Վաղը գործարկվելու է Արտիմետ համայնքի շչակը

ԵՐԵՎԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30,  24 News

շչակ

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13:00-ին, Արմավիրի մարզի Արտիմետ համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Գործարկվելու է համայնքում առկա շչակը:

ԱԻՆ-ը խնդրում է չանհանգստանալ:

--00—ՄՀ