Իմ տեղեկություններով՝ 4 երիտասարդ են անհետացել, մեքենայով են եղել. Գորիսի փոխքաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Գորիս-Կապան

Տվյալ հատվածում շեղվելու որևէ տարբերակ չկա, ասֆալտապատ, ուղիղ ճանապարհ է: Գորիս - Կապան ճանապարհին երկու քաղաքացիների` ճանապարհից շեղվելու և Ադրբեջանի տարածքում հայտնվելու մասին ԱԱԾ հայտնած տեղեկատվության մասին խոսելով՝ 24News-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը

Նրա խոսքով՝ այդ հատվածում ճանապարհից շեղվելու դեպքում ձորը կընկնեն:

«Քարահունջի առաջին հենակետն անցել են, Որոտան չեն հասել: Իմ տեղեկություններով՝ անհետացողները ոչ թե երկուսն են, այլ չորսը, երիտասարդներ են: Նրանք «Մերսեդես» մակնիշի մեքենայով են եղել, մեքենան  նույնպես անհետացել է»,- ասել է փոխքաղաքապետը՝ համոզմունք հայտնելով, որ երիտասարդներին պարզապես առևանգել են:

--00--ԱԹ