Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հետ է վերցրել հրաժարականի դիմումը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

նկար

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հետ է վերցրել հրաժարականի դիմումը: Այս մասին լուրը 24News-ի հետ զրույցում տեղեկացրեց մարզպետի օգնական Քրիիստինե Պողոյանը:

«Մարզպետը այս պահին աշխատում է, պատճառների մասին չեմ կարող խոսել, քաղաքական ենթատեքտ չկա, անձնական որոշում է»,- նշեց Պողոսյանը:

Հիշեցնենք՝ Ռազմիկ Թևոնյանը հրաժարականի դիմում ներկայացրել էր սեպտեմբերի 9-ին, նույն այն ժամանակահատվածում, երբ մարզում բողոքի ակցիաներ էին կազմակերպվել խաղողի մթերման հետ կապված խնդիրների պատճառով։ Լուրը, թե մարզպետը Տիգրանակերտի հանձնել-հանձնելու թեմաների հետ է կապված, նա հերքել էր։ 

--00—ԼՄ