Արամուսի համայնքապետը հրաժարական է տվել․ կլինեն արտահերթ ընտրություններ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 21, 24News

Հրայր

ՀՀ Կոտայքի մարզի Արամուս համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանը: Այդ մասին տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանը։

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի և 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Արամուս համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանի դիմումը՝ Արամուս համայնքի ավագանին 2020 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ վաղաժամկետ դադարեցրել է ՀՀ Կոտայքի մարզի Արամուս համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանի լիազորությունները:

Ավագանին արձանագրել է հրաժարականը և օրենքով սահմանված կարգով դիմել Կոտայքի մարզպետին:

Մարզպետը սահմանված ժամկետում, համաձայն «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքի  26-րդ և 27-րդ հոդվածների, կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։

Հիշեցնենք, որ  Հրայր Նիկողոսյանը Արամուս համայնքը ղեկավարում էր 2002 թվականից՝ շուրջ 18 տարի:

--00—ԼՄ