Վայոց ձորում «Opel»-ը բախվել է կովին. վարորդը հոսպիտալացվել է, կովը ևս վնասվել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

նկար

Վայոց ձորի մարզում օգոստոսի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 20:00-ի սահմանում  22-ամյա Արամ Ղ.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ Գետափ գյուղի դպրոցի հարևանությամբ, հարվածել է խոշոր եղջերավոր անասունի, գրում է Shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած Եղեգնաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության բուժանձնակազմի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում հավաքված գյուղացիները ասում էին, որ վարորդի վիճակը բավարար է, սակայն խոշոր եղջերավոր անասունը պարանոցի մասում վնասվածք է ստացել:

--00—ԼՄ