Խոշոր ավտովթար՝ Վայոց Ձորում. 59-ամյա վարորդը կողաշրջված վիճակում հայտնվել է ձորակում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

ավտովթար

Հունիսի 10-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 18։30-ի սահմանում 59-ամյա Մխիթար Գ-ն իր վարած Mercedes մակնիշի բեռնատար ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 154 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում Սարավան գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհամերձ ձորակում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները վարորդին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց՝ հայտնելով, որ իրեն լավ է զգում։

Ավտոմեքենան երթևեկելի գոտուց դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել օգտագործել հատուկ տեխնիկա։

--0-- ՍՊ