Վայոց ձորում ՊՆ զորամասերից մեկի գումարտակի հրամանատարը Lexus-ով կողաշրջվել է և բախվել է բեռնատարին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Screenshot_1

Սեպտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 23:15-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 40-ամյա Տիգրան Գ.-ն իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 110 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ, կողաշրջվել, ապա բախվել ճամփեզրին կայանված Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ֆիռոուզ Մ.-ին պատկանող բեռնատար Mercedes-ին:

Ինչպես հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Տիգրան Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո ռեանիմոբոլիով տեղափոխվել է Երևանի Մուրացանի զինվորական հոսպիտալ:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ փրկարարաները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ