Զասի ուշացած այցը խոսում է այն մասին, որ եկել է Հայաստանին սիրաշահելու շրջանը, փորձագետ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

Կարեն Հովհաննիսյան

Թուրք-քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի ուշացած այցն ու հայտարարությունները խոսում են նրա մասին, որ եկել է Հայաստանին սիրաշահելու շրջանը։ Հուսամ, մենք չենք գնա սիրախաղերի ճանապարհով և կոնկրետ գործողությունների ակնկալիքներով կփորձենք առանց հարաբերություններ փչացնելու վերականգնել ռազմական բալանսը, եթե ոչ առավելությունը։ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը կարծում է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերը սպառնալիք են ՀԱՊԿ անդամ Հայաստանի անվտանգությանը»:

--00--ԱԹ