Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտություն չունի, կոնֆլիկտի աստիճանն այդքան մեծ չէ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News 

ՀԱՊԿ

Կոնֆլիկտի աստիճանն այնքան մեծ չէ, որպեսզի Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտություն ունենա։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է տեղեկատվական կենտրոնի համակարգող  Արծրուն Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը նշել է, որ ՀՀ ԶՈՒ-երը լիովին ի վիճակի են կատարել իրենց խնդիրները, կոնֆլիկտի  աստիճանն այնքան չէ, որպեսզի Հայաստանն անհրաժեշտություն ունենա դիմել ՀԱՊԿ-ին՝ որևէ գործողություն անելու, միջամտելու համար։

--0—ՄՀ