Թուրքիայում անտառային հրդեհներից տուժել է մոտ 80 բնակավայր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

Թուրքիա կրակ

Թուրքիայի հարավում բռնկված անտառային հրդեհները վնաս են հասցրել 5 նահանգի 78 բնակավայրի։ Այս մասին հայտարարել է երկրի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Բեքիր Պակդեմիրլին։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 16 ինքնաթիռ, 9 անօդաչու, 51 ուղղաթիռ, 96 հրշեջ-մեքենա և մոտ 5200 մարդ։ Նա նշել է, որ շնորհիվ օտարերկրյա օգնության՝ աշխատանքներում ներգրավված տեխնիկայի թիվն ավելացել է։

Պայքար է տարվում հրդեհի 9 օջախների դեմ։ Վերջին 1 օրում մարվել կամ հսկողության տակ է վերցվել կրակի 147 օջախ։ Առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջայի հաղորդմամբ՝ հրդեհների զոհերի թիվը հասել է 8-ի, կա 864 վիրավոր։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս