Անտառային հրդեհներ՝ Թուրքիայի Մերսին նահանգում

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 5, 24News

download.jpg

Թուրքիայի Մերսին նահանգի Թորոսլար  և Թարսուս (Տարսոն) շրջաններին հարակից անտառում օգոստոսի 3-ին դեռևս անհայտ պայմաններում բռնկված հրդեհը դեռևս չի հաջողվում մեկուսացնել: Այս մասին գրում է ermenihaber.am-ը։

Հաղորդվում է, որ արդեն 3 օր շարունակվող հրդեհը մարելու համար մոբիլիզացվել է 6 հրշեջ ուղղաթիռ, 23 հրշեջ մեքենա և մեծ թվով հրշեջ անձնակազմ: 

Գիշերն ընդհատված աշխատանքներն օգոստոսի 5-ի վաղ առավոտյան վերսկսվել են, սակայն արդեն առանց հրշեջ ուղղաթիռների մասնակցության, քանի որ լեռնային ռելիեֆը դրանց օգտագործումը ռիսկային է դարձրել:

--00--ԶՀ

Տեսանյութեր