Կեցցեն մեր մարզիկները, որոնք մեզ հաղթանակներ են պարգևում. Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Կեցցեն մեր մարզիկները, որոնք մեզ հաղթանակներ են պարգևում։

Երիցս կեցցեն ադրբեջանցիներին տարբեր մարզաձևերում հաղթած ու հաղթողները, զորօրինակ վերջերս Հայկը՝ շախմատում և Հովհաննեսը՝ բոքսում։

Մենք հիմա անգամ այս իրադարձային հաջողությունների ծարավը շատ ունենք։

Սակայն ազգիս ախտահարված արժանապատվությունը լիարժեք ապաքինվելու համար ավելի մեծ ու կայուն նվաճումների կարիքն ունի։

Ուստի, մեր տղերքի հաջողության տարոսը իմ ողջ ժողովրդին թող լինի»։

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս