Բարձր դատարանը ի զորու է կանխել նոր աղետները. Վարդևանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News

Արամ Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նաիրի Հոխիկյանը երեկ սկանդալային բացահայտումներ կատարեց:

Չնայած շատերը արդեն իսկ այդ ամենը պատկերացրել էին ու ընկալել: Սահմանադրական դատարանում ամփոփիչ ելույթումս բառացի նշել էի՝ «Բարձր դատարանը ի զորու է կանխել նոր աղետները...»:

Լրագրող Նաիրի Հոխիկյանը երեկ բաց քննարկման ժամանակ ներկայացրել էր մի դրվագ՝ իր և Նիկոլ Փաշինյանի զրույցից: Լրագրողը նշել էր, թե Փաշինյանն ասել է. «Ե՞րբ պետք է հասկանաք, որ Ղարաբաղը մեզ համար գլխացավանք է, ու ինչքան շուտ պրծնենք այդ գլխացավանքից, այդքան լավ»: Նա զրույցից այլ մանրամասներ էլ է ներկայացրել, որոնք մեծ աղմուկ են առաջացրել:

--00--ԱԹ