Օկուպացված Վարանդայում սիրիացի ահաբեկիչների հետ բախումների հետևանքով ադրբեջանցի զինվորներ են սպանվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

325.thumb_.png

Ադրբեջանի և Թուրքիայի ջանքերով 2020թ. պատերազմի ժամանակ Արցախ տարված ահաբեկիչները խնդիրներ են ստեղծում ոչ միայն Իրանի սահմանին, այլև հենց ադրբեջանցի զինվորների հետ՝ պարբերաբար զինված բախումների մեջ ընկնելով։ Այդ մասին Տելեգրամի իր ալիքում գրել է հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանն ու նշել, որ Ադրբեջանի իշխանությունը ձգտում է գաղտնի պահել բախումների փաստը՝ չնայած 11 ադրբեջանցի արդեն իսկ սպանվել է ահաբեկիչների հետ բախումների ընթացքում։

«Արցախի գրավյալ Վարանդայում (Ֆիզուլի) 11 ադրբեջանցի զինվորներ են սպանվել սիրիացի ահաբեկիչների հետ բախումների հետևանքով։

Հիշեցնեմ, որ 2020թ․ պատերազմի ժամանակ Ադրբեջանը և Թուրքիան մեծ թվով ահաբեկիչներ բերեցին Արցախի դեմ կռվելու, որոնց մեծ մասը պատերազմից հետո մնաց գրավյալ Ջրականում (Ջեբրայիլ) և Կովսականում՝ հետագայում Իրանի դեմ օգտագործվելու համար։

Հիմա ահաբեկիչները խնդիրներ են ստեղծում ոչ միայն Իրանի սահմանին, այլև հենց ադրբեջանցի զինվորների հետ՝ պարբերաբար զինված բախումների մեջ ընկնելով։

Ադրբեջանի իշխանությունը ձգտում է գաղտնի պահել բախումների փաստը և սպանված ադրբեջանցիներին հավանաբար կներկայացնի որպես ականների վրա պայթյունների զոհեր»,-գրել է նա։

--00—ԶՀ