Կապիկ են, կապիկներից ուրիշ ինչ պետք է սպասել. Առուշ Առուշանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

Առուշ Առուշանյան

Ժամանակը ցույց կտա, թե ինչ խնդիրներ կառաջանան Սյունիքում: Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, Հատուկ քննչական ծառայությունից դուրս գալուց հետո՝ լրագրողների հետ զրույցում նշեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը՝ պատասխանելով հարցին՝ մտահոգություն չունի՞ արդյոք՝ կապված Սյունիքում իշխանության գործողությունների հետ:

Առուշանյանը նշեց՝ կրկին ժամանակը ցույց կտա, թե իիրենք ինչպես կպայքարեն այդ խնդիրների դեմ։

Հնարավո՞ր է՝ իրեն առաջադրված մեղադրանքը Սյունիքի այլ համայնքապետերի ձերբակալությունների շարունակությունն է: Այս հարցին ի պատասխան՝ քաղաքապետը նշեց․ «Կապիկ են, կապիկներից ուրիշ ինչ պետք է սպասել»։

Հիշեցնենք, որ այսօր Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրել և նրան կալանավորելու միջնորդություն ներկայացրել: