Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայի տանիքում հրդեհ է բռնկվել․ հայտարարվել է «1 ԲԻՍ» կանչ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 8,  24News

ԱԻՆ

Հուլիսի 8-ին, ժամը 10։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայի տանիքում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

Հիշեցնենք, որ 2 օր առաջ էլ՝ հուլիսի 6-ին, ժամը 13։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հայտարարվել էր հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։50-ին, մարվել՝ 20։49-ին։ Այրվել է մոտ 2000 հակ անասնակեր․ սահմանվել էր հերթապահություն։ 

--00—ՄՀ