ՀՀ և ԱՀ քննչական կոմիտեները քննարկել են փոխգործակության ընդլայնմանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News

Հասարակական

Հուլիսի 6-ին ԱՀ քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Իգոր Գրիգորյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Հայկ Գրիգորյանի գլխավորած ՀՀ քննչական կոմիտեի պատվիրակությանը։

ԱՀ քննչական կոմիտեի անձնակազմի հետ հանդիպման ընթացքում նախանշվել են ՀՀ և ԱՀ քննչական կոմիտեների փոխգործակության ընդլայնմանն և կադրերի մասնագիտական գիտելիքների բարձրացմանն առնչվող հարցեր:

--00--ԿԿ