Պատերազմին առնչվող քաղաքացիներին մատուցվում է հոգեբանական խորհրդատվական ծառայություն

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 7,  24News

պատերազմ

Պետական ֆինանսավորմամբ հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի ծառայություններ են մատուցվում պատերազմին առնչակից քաղաքացիներին: Գործընթացը վերահսկում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը: 

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հոգեբանները մասնագիտական օգնություն են տրամադրում նաև առցանց տարբերակով և հեռախոսով: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գործում է «Հոգեբանական աջակցության կոնսորցիում» էջը: Թիրախային խմբերում գտնվող քաղաքացիները կարող են զանգահարել թեժ գծին. հեռ.՝ 060-834-777:

--00—ՄՀ