Խաղաղապահ զորակազմի միջնորդությունը կարող է օգնել կողմերի միջև գործընթացի կարգավորմանը

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 5, 24News 

․

Ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությունը կարող է օգնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հետպատերազմական կարգավորման գործընթացն ակտիվացնելու հարցում:

«Երևանի կողմից Բաքվին ականապատման քարտեզների տրամադրումն ու 15 հայ ռազմագերիների վերադարձը լավ նշան է, դա ցույց է տալիս, որ ռուս խաղաղապահների և ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարի ձեռք բերած կարևորությունը թույլ է տալիս միջնորդի արդյունավետ դեր խաղալ կողմերի միջև հարաբերություններ կառուցելիս»,- այս մասին Вестник Кавказа պարբերականի հետ զրույցում ասել է Национальная оборона ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն։

Խմբագիրը նշել է, որ նույն կերպ Ռուսաստանի աջակցությամբ արագ կսկսվի և արագ ընթացք կստանա Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման և սահմանագծման գործնական գործընթացը:

«Հայաստանը դժվարությամբ է գնում Ադրբեջանի հետ խաղաղ երկխոսության: Հուսանք, որ Ռուսաստանի միջնորդությամբ այդ գործընթացն առավել ինտենսիվ, արդյունավետ և օգտակար ընթացք կունենա կողմերի համար»,- ընդգծել է փորձագետը:

--00--ԱՀ