Բադասյանը հաստատել է «ԵՊՀ» հիմնադրամի խորհրդի կազմը․ 3 անդամների թվում է Դումանյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

123

Հունիսի 24-ին ՀՀ արդարադատության նախարարիի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ժամանակավոր խորհուրդ նշանակելու մասին որոշում է ստորագրել։

«Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 23-րդ հոդվածւ 7-րդ մասը և Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ 2018 թվականաի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը, հրամայում եմ նշանակել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ 3 անդամից կազմված ժամանակավոր խորհուրդ՝ հետևյալ կազմով․

1․ Մհեր Հերբերտի Գրիգորյան,

2․ Վահրամ Ժորայի Դումանյան,

3․ Եղիշե Գրիգորի Կիրակոսյան»,-նշված է որոշման մեջ։

--00—ԼՄ