Իրանն այլևս ՄԱԳԱՏԷ-ին չի փոխանցի միջուկային օբյեկտների տվյալները

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆԻՍԻ 27,  24News

Իրան

Իրանն այլևս Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ) չի փոխանցի երկրի միջուկային օբյեկտներից արված գրառումները ՝ գործակալության տեսչական գործունեության մասին համաձայնագրի ժամկետը լրանալու կապակցությամբ։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը:   

«ԱԷՄԳ-ի տրամադրած ժամկետն ավարտվել է մի քանի օր առաջ և չի երկարաձգվի։ Մենք այլևս գործակալությանը որևէ գրառում կամ տեղեկատվություն չենք փոխանցի»,- Ղալիբաֆի խոսքը մեջբերում է ICANA գործակալությունը։

Ավելի վաղ Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ Թեհրանը ԱԷՄԳ-ի տեսուչներին չի հայտնել տեսչությունը երկարացնելու մտադրության մասին: Մինչ այդ, ինչպես նշում է գործակալությունը, Իրանի իշխանությունները հայտարարել էին այն մասին, որ կհայտնեն գործակալության հետ համաձայնագիրը երկարաձգելու որոշման մասին դրա ժամկետի ավարտից հետո:

--00—ՄՀ