Ոստիկանությունը քննում է Բաբաջանյանի մեքենայի դիմապակուն կրակելու դեպքի հանգամանքները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

նկար

Հունիսի 20-ին, նախնական տվյալներով՝ ժամը 09․30-ի սահմաններում, դեռևս չպարզված հրազենով կրակոց է արձակվել Արման Բաբաջանյանի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն։ Դեպքի վայր՝ Նորք-Մարաշ 6-րդ փողոցի 1-ին նրբանցք են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Կատարվում է քննություն։

Ավելի վաղ Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի՝ վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանը հայտարարություն էր տարածել, որ կրակել են իր ավտոմեքենայի վրա։

«Երբ մարդասպանը, գողը, մաֆիոզը ազատության մեջ է այն էլ մասնակցում է ընտրության այսպիսի պատահարներից չենք խուսափելու»,-գրել է պատգամավորի թեկնածուն և տեղեկացրել, որ մանրամասները կներկայացնի քիչ անց։

--00—ԼՄ